«Ժառանգության» նախընտրական շտաբը գլխավորել է Խաչատուր Քոքոբելյանը![]() 28 մարտի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ և համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձևավորման մասին: Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գևորգ Կալենչյանը և Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը,Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը: Շտաբը տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում, հաղորդում է «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |