ՀՀ նախագահ. Ալեքսանդր Հարությունյանը մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը![]() 28 մարտի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին: Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ և ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը»:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |