Ֆրանսիայում թույլատրել են աճուրդի հանել ժառանգական դահճի տանջանքի և մահապատժի գործիքները

Ֆրանսիայում թույլատրել են աճուրդի հանել ժառանգական դահճի տանջանքի և մահապատժի գործիքները

PanARMENIAN.Net - Շարժական գույքի կամավոր վաճառքի ֆրանսիական խորհուրդը (CVV) թույլատրել է աճուրդի հանել նախկին դահիճ Ֆերնան Մեյսոնյեին պատկանող տանջանքի և մահապատժի գործիքները: CVV հաղորդագրության համաձայն` կարգավորող մարմինը մի քանի օր շարունակ ուսումնասիրեց հարցը, խորհրդակցություններ անցկացրեց արդարադատության և մշակույթի նախարարությունների հետ և եզրակացության եկավ, որ ֆրանսիական օրենսդրությունը չի արգելում նման աճուրդների անցկացումը: Դրա հետ մեկտեղ կան մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերում են ԵՄ տարածքից նման առարկաների դուրսբերմանը:

Խորհուրդը նաև կազմակերպիչներին խնդրել է նմուշների ցուցադրման և ինքնին սակարկության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների զգացմունքների հանդեպ հարգանքին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, աճուրդի են հանվել ֆրանսիացու հավաքածուից մոտ 350 նմուշներ, որոնց թվում կա վերականգնված գիլյոտին, կախաղանի պարաններ, երկաթյա շղթաներ և տանջանքի գործիքներ: Մեյսոնյեն ժառանգական դահիճ է եղել, այդ արհեստը նրա ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---