ԱՄՆ-ը դադարեցնում է հումանիտար օգնությունը ԿԺԴՀ-ին արբանյակի գործարկման պատճառով

ԱՄՆ-ը դադարեցնում է հումանիտար օգնությունը ԿԺԴՀ-ին արբանյակի գործարկման պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը դադարեցնում է հումանիտար պարենային օգնությունը Հյուսիսային Կորեային` կապված ռազմական և ատոմային ոլորտներում Պհենյանի ստանձնած պարտավորությունների խախտման հետ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` հղում կատարելով Ասիա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Փիթեր Լավոյին, ով չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել Կոնգրեսում:

Գործակալության տվյալների համաձայն` Լավոյն այդ որոշումը պարզաբանել է ապրիլի կեսին արհեստական արբանյակ գործարկելու վերաբերյալ Պհենյանի ծրագրերով: Արևմտյան երկրները կասկածում են, որ իրականում ԿԺԴՀ տիեզերական ծրագիրը բալլիստիկ հրթիռների կոծկված փորձարկում է: «Եթե գործարկումը, այնուամենայնիվ, իրականացվի, ապա այն կդժվարացնի պարենամթերքի մատակարարման մասին ցանկացած պայմանագրի կատարումը»,- նշվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---