Սերժ Սարգսյանը Սինգապուրում քննարկել է երկու երկրների միջև համագործակցության նոր հեռանկարները![]() 28 մարտի 2012 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մարտի 27-ի երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Այսօր Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության` նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաև մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները: Սինգապուրի և Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ-սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը: Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ-սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի: Հենց հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ, Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին և Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին: Բացի այդ, ՀՀ ղեկավարը Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների և երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության և քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաև հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով: Պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի` «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների: Վերոնշյալ արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: «Գեղեցիկի հանդեպ իր քնքուշ սիրով Ագնեսը հայերիս անունը առհավետ միահյուսեց Սինգապուրի ժողովրդի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաև հայ-սինգապուրյան բարեկամության հարատևության խորհրդանիշը լինի»,- ասել է Հայաստանի նախագահը:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |