Ճապոնիայում 2010 թվականից ի վեր առաջին անգամ երեք հանցագործների մահապատժի են ենթարկել![]() 29 մարտի 2012 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում 2010 թվականի հուլիսի վերջից ի վեր առաջին անգամ երեք հանցագործների մահապատժի են ենթարկել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է երկրի արդարադատության նախարար Տոսիո Օգավան: «Կառավարության կողմից անցկացված հանրային կարծիքի հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության մեծամասնությունը` 85%, օժանդակում է մահապատժին: Օրենքը խոսում է մահապատիժ կիրառելու անհրաժեշտության մասին, և դա արդարադատության նախարարի ծառայողական պարտքն է: Ելնելով իմ պարտքը կատարելու անհրաժեշտության մասին այս նկատառումներից` կարգադրեցի այսօր մահապատժի վճիռ կատարել երեք հոգու հանդեպ»,- նշել է նախարարը: Ճապոնիայի դատական պրակտիկայում մահապատիժը, որպես կանոն, կիրառվում է մի քանի հոգու սպանության դեպքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |