ՀՀ օմբուդսմեն. ՊԵԿ-ի աշխատակիցները դեռևս անարդյունավետ են աշխատում![]() 29 մարտի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ-ում Հայաստանի օմբուդսմենի կողմից իրականացաված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների կոմիտեի աշխատակիցների կողմից վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարվել ժամանակին և պատշաճ, իսկ աշխատանքները արդյունավետ չեն կազմակերպվել: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փո¬փո¬խու¬թյու¬ն¬ները, որոնք ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման, գնահատվում են բացասական: Մաքսային միջնորդների և տնտեսվարող սուբյեկտների համար ՊԵԿ-ի կողմից տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: Արդյունքում, դեռևս ցածր է տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման գործընթացի մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Պետկառույցի աշախատանքների վերաբերյալ դրական եզրակացություններից ՀՀ օմբուդսմենը նշել է հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցումը ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգին: Բացի այդ, 2011 թվականին Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկել հնարավորինս բացառելու հար¬կա¬տու-տեսուչ շփումը՝ փոխարենը ներդնելով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հա¬մակարգը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |