Մանվել Ղումաշյան. Թուրքիան պետք է փոխի արտաքին քաղաքականության ուղղվածությունը![]() 29 մարտի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ակտիվացնի արտաքին քաղաքականությունը մի շարք պատճառներով: Ըստ նրա, ներկա քաղաքականությունը փակուղի է տանում, այդ պատճառով էլ Թուրքիան անհաջողության է մատնվում մի շարք ուղղություններով: «Առաջինը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների «գնդակը թուրքական կողմում է»: Երկրորդը, «արաբական գարնան» հեղափոխական իրադարձություններում Թուրքիան փորձեց դառնալ միակ ու հեղինակավոր միջնորդը, սակայն ջախջախիչ պարտություն կրեց: Երրորդը, նրա ակտիվ դիրքորոշումը Սիրիայի հարցում նույնպես հաջողություն չունեցավ, Ասադի ռեժիմը դեռ գործունակ է և հնարավոր է, որ շուտով փոխզիջում գտնվի առանց Թուրքիայի մասնակցության: Եվ չորրորդը, շուտով ԱՄՆ նախագահի ընտրություններն են և Օբամային աջակցություն է հարկավոր, այդ թվում հայերի աջակցությունը, իսկ լավագույն միջոցը՝ ցեղասպանություն եզրույթի կիրառումն է և ճնշումը Թուրքիայի վրա»,-ասել է Մանվել Ղումաշյանը: Այսպիսով, հավելել է նա, Թուրքիան պետք է փոխի իրավիճակը և շատ ակտիվ, հակառակ դեպքում հեռանկարներն այնքան էլ պայծառ չեն լինի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |