Սամվել Մարտիրոսյան. ԿԸՀ կայքում խախտվում են քաղաքացու իրավունքները![]() 29 մարտի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անձնական տվյալների պաշտպանությունը չափազանց ցածր մակարդակում է` ոչ հասարակությունը, ոչ պետությունը չեն համարում, որ այստեղ խնդիրներ կան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը`մատնանշելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի http://www.elections.am կայքի ծառայությունները: ԿԸՀ կայքում կարելի է գտնել յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը և հասցեն, ապա` անձնագրային բաժնի կայքից իմանալ այդ հասցեում գրանցված այլ բնակվիչների տվյալները (http://www.passportvisa.am/ ): «Հասկանալի է, որ սա խթանում է ժողովրդավարությունն ու ընտրությունների թափանցիկությունը, բայց չէ՞ որ նույն կերպ խախտում է մարդկանց անձնական կյանքի հետ կապված ազատությունները»,-թղթակցի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը`հավելելով, որ ՀՀ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի պաշտպանելու համար քաղաքացու անձնական տվյալները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |