Ռուբեն Սաֆրաստյան. Ռուսաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ վերականգնվում է![]() 29 մարտի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը պատմել է Մոսկվայում «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» թեմայով կայացած կոնֆերանսի արդյունքների մասին: Այն կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի և ռուս-հայակական համագործակցության կողմից: Կոնֆերանսին հրավիրված են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Սաֆրաստյանի գլխավորած հայկական պատվիրակությունը: Սաֆրաստյանը ներկայացրել է 11 զեկույցներից մեկը: Նա մասնակիցներին պատմել է Հարավային Կովկասում թուրքական գործոնի զարգացման դինամիկայի մասին` սկսած 20-րդ դարից: Պայմանագրեր են կնքվել Հայաստանի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտների միջև: Սաֆրաստյանն ընդգծել է այս կոնֆերանսի կարևորությունը, որը հենակետ կհանդիսանա, մասնավորապես` ռուսական ինստիտուտների հետ, համագործակցության խորացման համար, որոնց հետ կապը վերջերս խզված էր: Ըստ նրա, ռուսական ինստիտուտների հետաքրքրությունը կապված է տարածաշրջանում ռուսական քաղաքականության ակտիվացման հետ: Սաֆրաստյանը հաղորդել է, որ կոնֆերանսի արդյունքները` մասնակիցների զեկույցների հետ մեկտեղ կհրապարակվեն առաջիկայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |