Կոտայքի մարզի համար դեռևս առաջնային խնդիր է մնում գործազրկությունը

Կոտայքի մարզի համար դեռևս առաջնային խնդիր է մնում գործազրկությունը

PanARMENIAN.Net - Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստը սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։ Ըստ նրա, հաշվետու տարում սահմանված կարգով և ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։ Ըստ այդմ, նախատեսված 1 մլրդ 618 մլն դրամի փոխարեն հավաքվել շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի սեփական եկամուտ, կամ պլանը կատարվել է 102. 4 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկու ամիսների ցուցանիշն ավելի բարձր է` 111.3 տոկոս։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությունը։

Այս առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Կոտայքի մարզի հիմանական խնդիրը գործազրկությունն է, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո, մարզի խոշոր արդյունաբերական գործարանները դադարեցրել են իրենց աշխատանքները: Եվ չնայած մարզում կան զբոսաշրջային կենտրոններ, ինչպիսիք են Ծաղկաձորը, Գառնին, Գեղարդը, այնուամենայնիվ, բնակչությունը Կոտայքի զարգացումը տեսնում է նոր աշխատատեղերի, այլ ոչ թե զբոսաշրջության զարգացման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---