Փորձագետ. Լիբիայի սցենարը Սիրիայում չի կրկնվի![]() 29 մարտի 2012 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Լիբիայի սցենարը Սիրիայում չի կրկնվի»,-հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր կայացած մամլո ասուլիսում: Ըստ փորձագետի, Սիրիայի կառավարությունն ու բանակը բավականին հզոր են, իսկ Ասադին աջակցում է բնակչության մեծ մասը: Իրավիճակը կայունացել է և այնպիսի ցնցումներ, ինչպես Լիբիայում, Սիրիայում չեն լինի: Սաֆրաստյանը հավելել է նաև, որ իշխանություններին սատարում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք թույլ չեն տա ուղղակի ռազմական միջամտություն: Ըստ նրա, հնարավոր է, որ Քոֆի Աննանի միջնորդության շնորհիվ իշխանություններն ու ընդդիմությունը փոխզիջման գան՝ Բաշար Ասադի հրաժարականի պայմանով: PanARMENIAN.Net ի թղթակցի ալևիների հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան փորձագետը ենթադրել է, որ իշխանությունը նրանց ձեռքում կմնա, նույնիսկ Ասադի հեռանալուց հետո, սակայն որոշ պաշտոններ այնուամենայնիվ նրանք կզիջեն սունիներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |