Եթե Ֆրանսիան ընդունի Ցեղասպանության մասին օրենքը, ապա պետք է սպասել դրա քննարկմանը ամբողջ Եվրոպայում

Եթե Ֆրանսիան ընդունի Ցեղասպանության մասին օրենքը, ապա պետք է սպասել դրա քննարկմանը ամբողջ Եվրոպայում

PanARMENIAN.Net - Այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատժի մասին օրենքն ընդունելու դեպքում հնարավոր է նման օրինագծերի առաջադրումը ԵՄ մի շարք երկրներում: Քանի որ Ֆրանսիան Եվրոպական միության գլխավոր երկրներից է, նրա որոշումը կազդի այլ երկրների կողմից դրական որոշում ընդունելու վրա, նշել է փորձագետը: Նրա կարծիքով, հետագա քննարկումը կարող է տեղի ունենալ Լեհաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Բացառված չէ նաև այն, որ Ֆրանսիայի կողմից օրենքն ընդունելուց հետո հարցը դրվի ողջ ԵՄ քննարկմանը, հայտարարել է Սաֆրաստյանը:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---