Փակվել է «Մոզրով»-ի քարանձավի մուտքը![]() 29 մարտի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-13-ին ինտերնետային կայքերով ու ԶԼՄ-ներով տեղեկատվություն էր տարածվել, թե փլուզվել է «Մոզրով»-ի քարանձավը։ Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն է կատարել՝ արձանագրվելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն, անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Մասնագետներն արձանագրել են նաեւ, որ վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից` նկատի ունենալով մասնագետների երզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաեւ շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել քարանձավի մուտքը փակել՝ կանխելու եւ բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։ Մարտի 22-ին «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է քարանձավի մուտքի փակման աշխատանքների իրականացումը։ Ամրացվել եւ եռակցվել են մուտքը փակող մետղայա թիթեղներն ու բաց հատվածները, որից հետո դրանք ծածկվել են հողի հաստ շերտով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |