Արգենտինայում Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով

Արգենտինայում Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով

PanARMENIAN.Net - Արգենտինյան Հանրապետության նախագահ Քրիստինա Ֆերնանդեսդե Կիրչների հրամանագրով Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգևատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այդ շքանշանն օտարերկրյա դիվանագետներին շնորհվող ամենաբարձր պետական պարգևն է:

Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության Սան Մարտին պալատում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արգենտինայի կառավարության պարգևը Հայաստանի դեսպանին հանձնեց ԱՀ արտաքին գերատեսչության փոխնախարար Էդուարդո Անտոնիո Զուայինը: Իր ելույթում նա բարձր գնահատեց դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ավանդն Արգենտինայի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, մասնավորապես կարևորեց վերջին տարիների ընթացքում մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը և կարևոր նշանակություն ունեցող միջպետական պայմանագրերի ստորագրումը:

Իր շնորհակալական խոսքում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց, որ արգենտինական բարձր պարգևն ընդունում է որպես Հայաստանի և Արգենտինայի միջև գերազանց հարաբերությունների և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության գնահատական:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բուենոս Այրեսում և կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---