Ռուբեն Սաֆրաստյան. Իսրայելը կարող է Իրանի ու ԱՄՆ միջև պատերազմ հրահրել![]() 29 մարտի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է, որ նրա կարծիքով Ադրբեջանը կաջակցի ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում: ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի օգտագործի Ադրբեջանի տարածքը և ամենայն հավանականությամբ, կհասնի դրան: Բայց, ինչպես ենթադրում է Սաֆրաստյանը, տվյալ պահին Իրան ներխուժելու մասին վերջնական որոշում չի ընդունվել: Ինչ վերաբերվում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը, փորձագետը կարծում է, որ թեև ստորագրվել են մի քանի պայմանագրեր իսրայելական սպառազինություններն Ադրբեջան մատակարարելու մասին, երկու երկրների միջև հարաբերություններն այդքան մտերիմ չեն, որպեսզի Իսրայելը կարողանա օգտագործել դրանք իր հակաիրանական քարոզչության շրջանակներում: Հենց երրորդ կողմի սադրանքը, մասնավորապես Իսրայելի,_կարող է հանգեցնել ԱՄՆ և Իրանի միջև ռազմական հակամարտություն սկսվելուն, նշել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |