Հայաստանը շեշտը կդնի ՏՏ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման վրա![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզում տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է ՏՏ-ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը և դրա միջոցառումների ցանկը։ «Սա այն ոլորտն է, որտեղ մենք ակնհայտ հաջողություն ունենք, - շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Դա պայմանավորված է նրանով, որ մասնավոր հատվածն ապագա հինգ տարիների ընթացքում պետության առջև դնում է հստակ խնդիր. մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել համապատասխան տեղերը ԲՈւՀ-ում, որոնք պատրաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների կադրեր»,-ընդգծել է վարչապետը։ Ըստ վարչապետ Սարգսյանի, տարեկան արտադրանքի և աշխատատեղերի աճը կազմում է 20-30 տոկոս, և այսօր խիստ բարձր է մրցակցությունը այդ կադրերի նկատմամբ։ Դրա արդյունքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով։ Նոր աշխատատեղում ծրագրավորողի աշխատավարձն սկսվում է 500 հազար դրամից։ «Այսպիսի աշխատատեղերն այսօր առկա են, և ոլորտը չի կարողանում իր համար գտնել համապատասխան կադրեր»,-հավելել է նա։ Վարչապետը նշել է, որ կրթության և գիտության նախարարության հետ արդեն մշակվում է ծրագիր, որպեսզի էապես ավելացվեն այդ ոլորտում կադրերի պատրաստման հզորությունները։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |