Սարիբեկ Սուքիասյան. Եղբորս չգրանցելը համարում եմ հերթական հաշվեհարդարը է նրա հետ![]() 29 մարտի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Գործարար Սարիբեկ Սուքիասյանը պարզաբանել է 10-րդ ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրվելու դրդապատճառները: «Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին: Առաջին. Եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում և քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում և, իհարկե, մեզ մոտ: Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով և գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը»: «Երկրորդ. Խաչատուրի համար ամենևին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր, նախաձեռնություններ, ծրագրեր ունի և ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան: Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը: Երրորդ. Բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջեւ: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձևավորված ավանդույթը այսուհետ ևս շարունակվի>,-նշել է գործարարը: «Չորրորդ. Իմ առաջադրումը նաեւ ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին: Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով և բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները»,-ասվում է գործարարի հաղորդագրչության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |