ՀՀ բանկային համակարգի զարգացումն ու միտումները կքննարկվեն Լիբանանում` կլոր սեղանի շուրջ

ՀՀ բանկային համակարգի զարգացումն ու միտումները կքննարկվեն Լիբանանում` կլոր սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ը այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին:

Ինչպես հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը, կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:

Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի և Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաև լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---