2011թ. հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության 5 դեպք![]() 29 մարտի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ բնապահպանության նախարարության 2011թ. գործունեությունը: Պաշտպանի գնահատմամբ` մտահոգիչ է մարդու և առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տարածքների ոչնչացումը, անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, և համապատասխան վարչական վարույթներ չեն սկսվել: Կարեն Անդրասյանն անդրադարձել է նաև հանքարդյունահանման գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնների և պոչամբարների խնդրին: Նրա գնահատմամբ` նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետևանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր): ՄԻ պաշտպանը նշել է նաև, որ 2011թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 36 զանգ: Իսկ նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին: Արձանագրված դրական զարգացումներից Կարեն Անդրեասյանն առանձնացրել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը, ինչպես նաև «Թռչկան» ջրվեժը սնուցող գետի վրա ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների կասեցումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |