ՀՅԴ-ն Արցախում անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ միջպետական համաձայնագրի ստորագրումը ԼՂՀ կողմից (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՅ Դաշնակցություն խմբակցության անունից նրա ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է Արցախի կողմից Հայաստանի հետ միջպետական համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Դրանով, նախ և առաջ, առավել կապահովվի Արցախի հայության անվտանգությունը, երկրորդը, դե յուրե նոր մակարդակի կբարձրանան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունները, և երրորդը, դա լուրջ խթան կդառնա Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացի համար»,- ասել է նա: Արմեն Սարգսյանը նշել է նաև, որ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, «որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը նոր փուլ է մտել, և որ այդ իրադրության մեջ շարունակվում է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ վարքը, ով ողջ հայությանը դիտարկում է որպես Ադրբեջանի թշնամի», հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |