ՀՀ ԿԸՀ-ն ԱԳՆ-ին է փոխանցել արտերկրում հայ դիվանագետների էլեկտրոնային քվեարկության համար անհատական ծածկագրերը![]() 29 մարտի 2012 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր գումարած հերթական նիստի շրջանակներում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկելու անհատական ծածկագրերը: Ինչպես հաղորդում է ԿԸՀ մամլո ծառայությունը, այդ կերպ կկարողանան քվեարկել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական կուսակցություններ և մեկ ընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |