Ամերիկյան դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայումս վստահություն չկա

Ամերիկյան դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայումս վստահություն չկա

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի լուծումն է ցանկանում հավասար պայմաններով: Ֆրենսիս Ռիկարդոնեն NTV հեռուստաալիքին ասել է, որ ներկայումս կողմերի միջև վստահությունը բացակայում է, սակայն Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, և հարկավոր է հրաժարվել դատարկ հայտարարություններից:

Մատնանշելով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն անհրաժեշտ է շարունակել հօգուտ երկկողմ և տարածաշրջանային շահերի, նա նկատել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս խնդիրների լուծման կողմից և հասկանում է երկու կողմերի համար «Ազատության» նավատորմի հետ կապված միջադեպի հարցի զգայունությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---