Հայոց ցեղասպանության մասին «Տատիկիս խարանները» ֆիլմը կցուցադրվի նաև Գլենդեյլում![]() 30 մարտի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Սյուզան Խարդալյանի «Տատիկիս խարանները» ֆիլմը ցուցադրվելու է Գլենդեյլի հանրային գրադարանում ապրիլի 18-ին: Ցուցադրությունից հետո «Ասպարեզ» թերթի խմբագիր Արա Խաչատուրյանը և Գլենդեյլի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ղեկավար Պաուլա Դեվայնը կմասնակցեն ֆիլմի քննարկմանը: Սկզբում Խարդալյանը մտադիր էր ֆիլմ նկարահանել Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին, այդ երկրի կանանց մասին, այն մասին, թե ինչպես են նրանք կրում իրենց ուսերին ցեղասպանության ծանրությունը: Թեման ուսումնասիրելիս, նա ֆրանսիական արխիվներում փաստեր է հայտնաբերել, որոնք հիշեցրել են նրան իր տատիկի մարմնի խարանների մասին: 58 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է նրա տատիկի պատմությունը՝ կնոջ, որը բազում սպիներ ունի դեմքին ու ձեռքերին՝ մշտապես հիշեցնելով նրան Ցեղասպանության ժամանակ կրած բռնության մասին: Սյուզան Խարդալյանն ազատ գրող է և կինոգործիչ: Մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |