Հայ անիմատորները և ռեժիսորները կարող են դառնալ գերմանական անիմացիոն փառատոնի հաղթող

PanARMENIAN.Net - Շտուտգարդի (Գերմանիա) միջազգային անիմացիոն փառատոնը Վրաստանի կինոկենտրոնը և ReAniamnia միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը հայտարարում են Ռոբերտ Բոշ ընկերության հետ համատեղ մրցույթ` Հայաստանի մինչև 35 տարեկան պրոդյուսերների, անիմատորների և ռեժիսորների համար:

Մրցանակը կազմում է 70.000 եվրո:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 9-ը:

Մրցույթի ֆինանսավորումը կատարվելու է Ռոբերտ Բոշ ընկերության կողմից: Դիմած 3 լավագույն նախագծերի հեղինակները կհրավիրվեն Շտուտգարտ` մասնակցելու փառատոնին:

Հաղթողները, բացի 70.000 դոլար գումարից, կստանան նաև նախագիծը համատեղ արտադրելու հնարավորություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---