Արդեն ամռանը Հայաստանը կկարողանա օգտվել եվրագոտու բջջային կապի բազային սակագներից30 մարտի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ MegaFon-ը, բանակցություններ է վարում այլ բջջային օպերատորների, այդ թվում Օրանժ Արմենիայի հետ Հայաստանը եվրագոտու բազային սակագների մեջ ներառելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 30-ին Երևանում Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել է MegaFon-ի կորպորատիվ հաղորդակցությունների բաժնի ղեկավար Կարեն Ասոյանը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում MegaFon-ը վերջերս 6 անգամ նվազեցրել է սակագները Եվրոպայի երկրների միջազգային ռոումինգի համար: «Իհարկե, մենք կաշխատենք և կընդլայնենք այդ բազային սակագնի ներկայության աշխարհագրությունը, և Հայաստանը կդառնա հաջորդ երկիրը, որպեսզի անի դա»,- հավելել է նա: Նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ տվյալ բազային սակագինը նախնական պլաններով հնարավոր կդառնա Հայաստանի համար ընթացիկ տարվա մայիսին, բայց ամառվանից ոչ ուշ: Մարտի 30-ին Օրանժ Արմենիա բջջային օպերատորը և Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ MegaFon-ը, հայտարարել են ռազմավարակության գործընկերության մասին, որի շնորհիվ հայկական օպերատորի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կարող են օգտվել ռոումինգ-կապի աննախադեպ սակագներից: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |