Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություններում հանդես կգան 19 հայ մարզիկներ

Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություններում հանդես կգան 19 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - 2012թ ապրիլի 5-9-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություն: Հայաստանը կներկայացնեն 19 մարզիկներ: Պատանիների կազմում հայտավորված են 11 մարզիկներ, իսկ երիտասարդների` 8: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում:

Բուխարեստ կմեկնեն նաև մարզիչներ Հայկ Ավետիսյանը, Վալերիկ Մադոյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---