MegaFon-ն առայժմ չի մտածել Orange Արմենիայի բաժնետոմսեր ձեռք բերելու մասին![]() 30 մարտի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկը` MegaFon-ն առայժմ չի մտածել Orange Արմենիա բջջային օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերման մասին: Այս մասին մարտի 30-ին Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ տված համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է MegaFon-ի կորպորատիվ հաղորդագրության բաժնի ղեկավար Կարեն Ասոյանը: Ըստ նրա, Orange Արմենիա ընկերության հետ ռուսական օպերատորը համագործակցում է առայժմ միայն ռոմինգի հարցում: «Հետո կտեսնենք, սա համագործակցության առաջին քայլն է»,-ընդգծել է նա: MegaFon-ի ղեկավարության կողմից ավելի վաղ հայտարարություն էր արվել այն մասին, որ ընկերությունը հետաքրքրվում է Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի շուկաներով: Մարտի 30-ին Orange Արմենիա օպերատորը և Ռուսաստանի 3 խոշոր բջջային օպերատորներից մեկը` MegaFon-ը հայտարարեցին ռազմավարական համագործակցության մասին, որի շնորհիվ հայ օպերատորի բաժանորդները, գտնվելով Ռուսատանում, կկարողանան օգտվել ռոմինգ-ծառայության աննախադեպ սակագներից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |