Վրաստանը զինված միավորումներ է ստեղծում վրաց-աբխազական սահմանին![]() 30 մարտի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը ոչ ֆորմալ զինված միավորումներ է ստեղծում Աբխազիայի հետ սահմանակից շրջաններում, համոզված է ՌԴ ԱԳ փոխնախարարի պետական քարտուղար Գրիգորի Կարասինը: Այդ մասին նա հայտարարել է Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցերով միջազգային բանավեճերի 12-րդ փուլի ավարտից հետո, որը կայացել է հինգշաբթի օրը Ժնևում: «Վերջին ամիսներին վրաց-աբխազական սահմանի համար բնութագրական է սրումը, որտեղ շարունակվում են վրացական հատուկ ծառայությունների սադրանքները: Հունվար ամսից սպանվել է յոթ հոգի: Հայտնվել են ինչ-որ զինված խմբավորումներ: Դա հաստատում են նաև վրացական ընդդիմադիր քաղաքական գործիչները»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով, այդ փաստերը պետք է հետաքրքրեն ինչպես Եվրամիության դիտորդներին, ովքեր պատասխանատու են վրացական տարածքի համար, այնպես էլ ռուս սահմանապահներին, ովքեր կարող են վտանգի ենթարկվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |