Վաղարշակ Ասլանյանը հրպարակել է Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմը![]() 30 մարտի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը: Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ` Աննա Կարապետյան և Թագուհի Գրիգորյան: Պաշտպաններ`Մարինե Կարապետյան, Արմինե Խաչատրյան, Տաթևիկ Մանուկյան, Սոֆիկ Թորոսյան, Հասմիկ Երեմյան և Մարիամ Ստեփանյան: Կիսապաշտպաններ` Արփինե Արզումանյան, Անի Ղուկասյան, Աննա Կարապետյան, Լիլիթ Կարապետյան, Քրիստինե Մանգասարյան և Օլգա Օսիպյան: Հարձակվողներ` Քրիստինե Ալեքսանյան, Գոհար Արմենյան, Քրիստինե Հակոբյան և Գայանե Կոստանյան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |