Հ. Բաբուխանյան. «Ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանը մտավ համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա»30 մարտի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականությունը նրա ամենահաջողված ծրագրերից է, որի արդյունքները Հայաստանը կզգա մոտ ժամանակները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Հայ-թուրքական փոխհարաբերություններում Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը, պատկերավոր ասած, դուրս եկավ համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա: Եվ այս բարձրագույն լիգայում Հայաստանը հավասարի պես է խոսում նրա հիմնական խաղացողների հետ»,- ասել է նա: Միաժամանակ, Բաբուխանյանը հավելել է, որ նա այդ մասին խոսում է ոչ միայն հիմա, այլ 2008-ից սկսած, «նույնիսկ կուսակցության հայտարարությունների մակարդակում»: ՍԻՄ ղեկավարը նաև նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանի հարցերը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները, դարձել են համաշխարհային օրակարգի մաս և հանգեցրել են ավելի հետաքրքիր արդյունքների՝ հենց Թուրքիայում սկսել է զարգանալ հետաքրքիր միտում, որը կարող է հանգեցնել հետաքրքիր որոշման՝ Թուրքիան կարող է ժամանակի հետ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես իր խոսքերի ապացույց Բաբուխանյանը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելուց հետո Հայաստանի մասին հիշատակումները բազմակի անգամ շատացել են ինչպես թուրքական, այնպես էլ համաշխարհային մամուլում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |