Մի կողմից Թուրքիան անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները, մյուս կողմից իրանական նավթը մասամբ փոխանակում է լիբիականով

Մի կողմից Թուրքիան անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները, մյուս կողմից իրանական նավթը մասամբ փոխանակում է լիբիականով

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է երկիր ներկրվող իրանական նավթի մի մասը փոխարինել լիբիականով, հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, ուրբաթ օրը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: Նախարարի խոսքով, Լիբիայից նավթը ներկրվելու է թուրքական Tupras ընկերության կողմից: «Առաջին փուլում Թուրքիան Լիբիայից կներկրի 1 մլն տոննա նավթ»,- ասել է Յիլդիզը: Թուրքիան որոշել է նման քայլի գնալ էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով:

Ավելի վաղ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կշարունակի իրանական նավթի գնումը՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---