ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍԱՏԱՐԵԼ Է ԱՄՆ ՀԱՅԵՐԻ ԱՐՇԱՎԻՆ` ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Ջեյմս Հոունը լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ Հայ դատի գրասենյակի` ցեղասպանությունների կանխարգելման շուրջ արշավին: Ինչպես հայտնի է, այդ արշավի շրջանակում, Ամերիկայի հայ դատի հանձնախնբի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկվել է շուրջ 50 հազար փոստային բացիկ, որտեղ աջակցություն է հայտնվում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ օրենքի ընդունման 15 ամյակի շուրջ օրինագծին: Նշենք, որ Կոնգրեսի երկու պալատների օրակարգում քվեարկության ներկայացված այս օրինագծում հիշատակվում է նաեւ հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արտաշես Քասախյանի խոսքերով` Լոս Անջելեսի քաղաքապետի ելույթը լրացուցիչ ահազանգ կծառայի կոնգրեսականների համար` Կոնգրեսի օրակարգում օրինագծի հաստատման առումով: Հիշեցնենք, որ ցեղասպանության վերաբերյալ օրինագծին աջակցում է ամերիկյան շուրջ 100 կազմակերպություն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---