ՌԼԴԿ-ն առաջարկում է ՌԴ-ում չեղյալ համարել մահապատժի մորատորիումը մանկասպանների և թմրանյութեր վաճառողների համար![]() 30 մարտի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցությունը դիմելու է ՌԴ նախագահին՝ առաջարկելով նախաձեռնել մահապատժի մորատորիում մի շարք ծանր հանցագործությունների դեպքում, այդ թվում՝ մանկասպանության և թմրանյութեր տարածելու: «Հենց առաջին աշխատանքային շաբաթում մենք Պետդումայի քննարկմանը կդնենք ՌԴ նախագահին դիմելու նախագիծը՝ առաջարկելով չեղյալ համարել մահապատժի մորատորիումը մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ մանկասպանության, թմրանյութեր տարածելու, ահաբեկչության համար»,- ասել է ՌԼԴԿ գերագույն խորհրդի ղեկավար, Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նրա խոսքով, Բրյանսկում 9 ամսական Անյա Շկապցովայի սպանությունը վերջին կաթիլն է, որը լցրել է համբերության բաժակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |