Սիրիական նավթն Իրանի օգնությամբ «ջրի երես է դուրս եկել» չինական շուկայում

Սիրիական նավթն Իրանի օգնությամբ «ջրի երես է դուրս եկել» չինական շուկայում

PanARMENIAN.Net - Սիրիան սկսել է Իրանի միջնորդությամբ նավթ մատակարարել Չինաստան: Նավթի վաճառքը թույլ կտա Սիրիային արդեն առաջիկա ամիսներին ստանալ 84 մլն դոլար եկամուտ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով անանուն աղբյուրները: Գործակալության տվյալներով, Սիրիան առևտուր է անում КНР Zhuhai Zhenrong խետական նավթային ընկերության հետ 2012-ի հունվարից: Zhuhai Zhenrong-ն այդ տեղեկատվությունը հերքել է:

Հունվարին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ այդ չինական ընկերությունը նավթամթերքի խոշորագույն առաքիչներից է Իրան: Դամասկոսը պլանավորել է Չինաստանին անմիջական նավթ վաճառել, բայց չի կարողացել հարմար նավ գտնել: Նավթի տեղափոխման հարցերն իր վրա է վերցրել Իրանը, որը համարվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արևելքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---