Nike ընկերությունը դարձել է 2016-ի Օլիմպիական խաղերի գործընկերը![]() 30 մարտի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Nike ընկերությունը հաղթել է 2016-ի Օլիմպիական խաղերի գործընկերը դառնալու մրցույթում: Խաղերը տեղի են ունենալու բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում: Սպորտային հանդերձանքի ամերիկյան արտադրողին մրցույթում հաղթանակ շնորհելու մասին որոշումն ընդունվել է այս տարվա հունվարին: Այս տեղեկատվությունը տարածել են իրազեկ աղբյուրները, բայց Բրազիլիայի ԱՕԿ-ը պաշտոնապես չի հաստատել այն: Այդ նույն աղբյուրների համաձայն, համաձայնագրի շրջանակներում բրազիլացի օլիմպիականները 2012-ի խաղերի ժամանակ կրելու են Nike հանդերձանք: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմելու է 125-175 մլն դոլար, հաղորդում է championat.com-ը: Այլ կարգերում 2016-ի խաղերի գործընկերներն են՝ Bradesco, Bradesco Seguros, Claro, Embratel և Nissan: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |