Երևանում կիրականացվեն 2 մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ

Երևանում կիրականացվեն 2 մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները:

Ինչպես PanARMENIAN.Net ndash;ին հաղորդել են Երևանի քաղաքպետարանի լրատվական ծառայությունից` 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ և մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչև 2 մլն քառակուսի մետր:

Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային և գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Վերանորոգելու են բոլոր վարչական շրջանների ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, 80 փողոցների մայթերի ասֆալտե ծածկերը: Այս տարի առաջին անգամ կասֆալտապատվեն նաև 25 գրունտային ճանապարհներ՝ 35.200 քառակուսի մետր մակերեսով:

Նախատեսված ծավալների շրջանակում նախատեսվել է նաև 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 26 փողոցների կապիտալ հիմանորոգում: Կիրականացվի մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարերի ու դիտահորորի նորոգում ու կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---