Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին![]() 30 մարտի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասված է.«Հարգելի Տիգրան Սուրենի, Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և ի շահ Անդրկովկասում անվտանգության ուկայունության ամրապնդման: Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |