Ապրիլին Երևանում տեղի կունենա արբիտրաժի գործունեությանը նվիրված միջազգային համաժողով

PanARMENIAN.Net - 2012 թվականի ապրիլի 3–4–ը Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը կազմակերում է միջազգային համաժողով «Միջազգային արբիտրաժի գործունեությունը իրավական համակարգի կարգավորման գործում» թեմայով՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան» հիմնարկի 5 ամյակին։

Համաժողովին մասնակցելու են օտարերկրյա 6 պետություններից ժամանած արբիտրաժային դատարանների նախագահներ, ղեկավար մարմիններ և արբիտրներ։

Համաժողովի հիմնական նպատակն է իրազեկել հանրությանը՝ մասնավորապես գործարար միջավային, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժի, այլ նաև միջազգային արբիտրաժների մասին։

Համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների՝ 2007թ. ապրիլի 3-ին ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան» հիմնարկ :

Համաշխարհային պրակտիկայում մշտապես գործող արբիտրաժային դատարանները ստեղծվում են Առևտրաարդյունաբերական պալատներին կից։

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում բացառելու առևտրային արբիտրաժի ինստիտուտի հեղինակությունն արատավորող կամ նսեմացնող ցանկացած երևույթ, լավագույնս ներկայացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին առևտրային արբիտրաժի ինստիտուտի էությունը, ինչպես նաև ապահովելու արբիտրաժի գործնական լայն կիրառությունը, 2009 թվականի փետրվարի 20-ին հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի փաստաբանների պալատի միջև։

Համաժողովի լիագումար նիստը սկսվելու է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում՝ ապրիլի 3–ին ժամը 11։00–ին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---