ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ, ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Պրահայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հետաձգումը պաշտոնական Բաքվի կողմից վկայում է «նման հանդիպմանն այդ երկրի անպատրաստ լինելու մասին»: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Ընդսմին նա նշել է, որ խոսքը գնում է ընդամենը մեկ հանդիպման հետաձգման մասին, եւ այս փաստը չի կարելի գնահատել որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի դադարեցում: Թալվիթիեյի կարծիքով` հակամարտության կողմերի հանդիպումներն անհրաժեշտ են, քանի որ դրանց բացակայությունը դժվարեցում է բանակցային բազայի ձեւավորմանն ուղղված միջնորդների աշխատանքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---