Քոֆի Աննանը Սիրիայի իշխանություններից հրադադար է պահանջում, ժամկետը՝ «հենց հիմա»![]() 30 մարտի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) բանագնաց Քոֆի Աննանը կոչ է արել սիրիական ղեկավարությանն անհապաղ դադարեցնել կրակն իր կողմից առաջարկվող խաղաղ կարգավորման պլանի շրջանակներում: «Ժամկետը՝ հենց հիմա»,- լրագրողներին հայտարարել է Աննանի ներկայացուցիչ Ահմեդ Ֆաուզին: Քոֆի Աննանի կողմից առաջարկվող Սիրիայի խաղաղ կարգավորման պլանը, որը Դամասկոսն ընդունել է անցած երեքշաբթի օրը, կազմված է վեց կետերից և ներառում է երկու կողմերից բռնությունը դադարեցնելու պահանջներ և քաղաքական երկխոսություն: Սակայն ընդդիմադիր շարժման առաջնորդները հայտարարում են, որ կառավարական ուժերը շարունակում են պատերազմել զինված ապստամբների հետ հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում և գնդակոծում են Հոմսը: Ինչպես նշել է Աննանի ներկայացուցիրը, ակնհայտ է, որ Սիրիայում այս շաբաթ «մարտական գործողությունները տեղ-տեղ չեն դադարել», չնայած նրան, որ Դամասկոսն ընդունել է միջազգային բանագնացի խաղաղ պլանը: Ֆաուզին նշել է, որ Աննանը պլանավորում է իր խաղաղ պլանի աջակցության համար մեկնել Թեհրան և Էր Ռիյադ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |