«Հայջրմուղ» ընկերությունն ամփոփել է 2011 թվականի աշխատանքը

«Հայջրմուղ» ընկերությունն ամփոփել է 2011 թվականի աշխատանքը

PanARMENIAN.Net - «Հայջրմուղ» ՓԲԸ մարտի 30-ին ամփոփել է 2011թ. աշխատանքի արդյունքները: Ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հայտնել է, որ ընկերությունը հաջողության է հասել ինչպես եկամտի առումով՝ 4 մլդր դրամ, աշխատանքի արդյունավետության բարձրացման, այնպես էլ ջրամատակարարման միջին տևողության երկրացաման առումով՝ մինչև 15 ժամ:

2011թ. ավելացել է ակտիվ սպառողների թիվը՝ հասնելով 150 000, այդ առնչությամբ գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ սպառողների թիվը հաջորդ տարի կհասնի 200 000, որոնք բարեխղճորեն կվճարեն սպառած ջրի դիմաց: Այսօրվա դրությամբ ցանցում գործում է խմելու ջրի մաքրման 9 կայան, քլորակրման 62 կայան, իսնչպես նաև 28 պոմպակայան, գործում է 270 ջրամբար: Ընկերության տնօրինության տակ է գտնվում 10 000 կմ բաշխիչ ցանցը 37 քաղաքներում ու 282 գյուղերում:

«Կան գյուղեր, որտեղ ջրամատակարարման խնդիր կա, սակայն մենք առավելագույն ջանքերը կգործադրենք այդ խնդիրները լուծելու համար»,-ասել է նա:

2010թ. նախատեսվում է ջրամատակարարման տևողությունը ավելացնել 1 ժամով, ավելացնել հավաքագրման աճը 5 տոկոսով, կրճատել ջրի արտահոսքը մինչև 83 տոկոսը, ապահովել ջրի որակը ըստ պետական սանիտարական պահանջների:

Ջրամատակարարման ոլորտում կատարաված ներդրումները 2004թ. ի վեր կազմել են 40 մլն դոլար, ևս 100 մլն դոլար կառավարությունը մտադիր է ներգրավել ծառայությունների տրամադրումը բարելավելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---