Մալիում իշխանությունը զավթած խունտան կոչ է արել ողջ աշխարհին օգնել տուարեգների հետ պայքարում

PanARMENIAN.Net - Ռազմական խունտայի առաջնորդ, նավապետ Ամադու Սանոգոն, ով մարտի 22-ին Մալիում զավթել է իշխանությունը, համաշխարհային հանրությանը կոչ է արել օգնել իր կառավարությանը տուարեգ ապստամբների դեմ պայքարում, ովքեր գործում են երկրի հյուսիսում, հաղորդում է AFP-ն: «Ապստամբները շարունակում են հարձակվել մեր քաղաքների վրա և ահաբեկել բնակչությանը: Տարածքային ամբողջականության և խաղաղ բնակիչների պաշտպանության համար մեր բանակին պետք է Մալիի բարեկամների աջակցությունը»,- հայտարարել է Սանոգոն Բամակոյում կայացած մամլո ասուլիսում:

Միջազգային հանրությունը կոչ է արել ռազմական խունտային անհապաղ վերադարձնել իշխանությունը Մալիի քաղաքացիական կառավարությանը: Հարևան երկրները, որոնք մտնում են Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսության միության մեջ, խունտային վերջնագիր են ներկայացրել՝ կամ անհապաղ հրաժարվել իշխանությունից, կամ բախվել տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---