ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչության տնօրեն Քիթ Սիմմոնսն այսօր Երեւանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` բանկային վերահսկողության բնագավառում տեխնիկական օժանդակության ցուցաբերման վերաբերյալ: Ինչպես փաստաթղթի ստորագրման ավարտին հայտարարել է Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԲ-ի հաջողություններն էականորեն պայմանավորված են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ցուցաբերած օժանդակությամբ: Քիթ Սիմմոնսը եւս նշել է այդ փոխգործակցության արդյունքում ձեռբերված հաջողությունները, մասնավորապես, բանկային վերահսկողության բնագավառի զարգացման եւ CBANet ու ԱրՔա վճարային համակարգերի կիրառման գործում:
 Ուշագրավ
---