15 ոստիկաններ վերապատրաստում են անցել![]() 30 մարտի 2012 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Համայնքային ոստիակության ուսուցանողների վերապատրաստման ծրագիրը ավարտելու կապակցությամբ, այսօր ՀՀ 15 ոստիկանների շնորհվել են վկայականներ: Երեք շաբաթ տևած դասընթացի ավարտին ոստիկաններին վկայականներ են հանձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես PanARMENIAN.net-ին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, վկայական ստացողների կազմում էին ոստիկանության ուսումնական համալիրի հինգ դասավանդող և օպերատիվ ծառայության տասը սպաներ հրամանատարական պաշտոններում: Ոստիկանների համայնքային ոստիկանության հմտություններին միտված ծրագրի ընթացքում ոստիկանները ձեռք են բերել տեսական մի շարք հմտություններ, քննարկել են Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման խոչընդոտները ոստիկանության և քաղաքացիների տեսանկյուններից, ինչպես նաև դրանք հաղթահարելու ուղիները: Վերջին շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդես եկան սեփական զեկույցներով հանձնարարված թեմաների շուրջ` ներկայացնելու իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |