Առողջապահական EXPO-ն կնպաստի միջազգային փորձի փոխանակմանն ու ներդրմանը![]() 30 մարտի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի տանն այսօր բացվեց «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2012» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունն և LOGOS EXPO Center ընկերությունը: Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ողջունեց ցուցահանդեսի անցկացման գաղափարը, հույս հայտեց, որ այն կօգնի առողջապահական ոլորտում նոր կապերի հաստատմանը, միջազգային փորձի փոխանակմանն ու ներդրմանը: Ցուցահանդեսին, որը կտևի մարտի 30-ից ապրիլի 1-ը, ներկայացված են մի շարք արտասհմանյան ընկերութուններ: Դա ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, և ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից: Կարմիր ժապավենը կտրելուց հետո այցելուները հնարավորություն ստացան Մոսկվայի տան երկու հարկերում տեղակայված 40-ից ավել տաղավարներից տեղեկանալ բժշկական ուղվածությամբ տեղական և արտասհմանյան մի շարք խոշոր ընկերությունների արտադրանքներին: Մեծ էր հետաքրքրությունը նիտարեցնող միջոցներ և բժշկական սարքավորումներ առաջարկող տաղավարների մոտ, որտեղ այցելուները հնարավորություն ունեին անվճար խորհրդատվություն ստանալ, հետազովել նորագույն սարքավորումներով: Ցուցահանդեսի այցելուներից Մարիետտա Պողոսյանը նշեց, որ իրեն հետաքրքրեց Նոր Զելանդական ընկերության առաջարկած դեղամիջոցնեը. «Ինձ ավելի հետաքրքրում են մեղրից և մեղրամոմից պատրաստաված բնական դեղամիջոցները»: EXPO-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել վարպետաց դասեր, վիդեոցուցադրություններ, կլոր սենաններ, սեմինարներ, որոնք հնարավորություն կտան լսել բժշկության ոլորտում առաջատար մասնագետներրի կարծիքներ, խորհուրդներ, տեղական առողջապահության ոլորտում խնդիրների լուծման ուղիներ: EXPO-ն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ինչպես նաև ոլորտում աշխատող մասնագետների այցելությանը: Ցուցադրության ընթացքում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը կկազմակերպի բժշկական կոնֆերանս, որը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանն ու ցուցահանդեսի մասնակիցների միջև տվյալների փոխանակմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |