ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեջը քննարկել են Հարավային Կովկասում ձեւավորված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանի խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Վ.Օսկանյանն ու Արմիթեջն

գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների արդի մակարդակից: Նրանք համակարծիք էին, որ զարգացած երկկողմ շփումները պետք է խթանվեն ավելի խորացված քաղաքական երկխոսությամբ: Նշենք, որ այսօր եւեթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ը Երեւանից կմեկնի Բաքու:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---