Լևոն Զուրաբյան. Այսօր մենք նոր պայքար ենք սկսում նոր Հայաստանի համար![]() PanARMENIAN.Net - «Այսօր մենք նոր պայքար ենք սկսում նոր Հայաստանի համար»,- հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում: Իր ելույթում նա ներկայացրել է ծրագիրը, թե ինչպես է ՀԱԿ-ը պայքարելու խորհրդարանական ընտրություններում: Նրա խոսքով, ՀԱԿ-ն ունի 4000 վստահված անձինք, յուրաքանչյուր ընտրատարածքում՝ 2-ական հոգի, որոնցից մեկը ներկայացնելու է ՀԱԿ ցուցակը, մյուսը՝ մեծամասնական թեկնածուին: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մարտի 22-ին ԿԸՀ է ներկայացրել իր ընտրացուցակը, կազմված 120 հոգուց, որը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հետևում են Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |