Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Պյոտր Վիլշևսկու կշռման արարողությունը

Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Պյոտր Վիլշևսկու կշռման արարողությունը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշևսկու կշռման արարողությունը:

Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշևսկին` 76.1 կգ: Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում, PanARMENIAN.Net ին է հաղորդել Աբրահամի մամլո քարտուղարը:

Սա հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն է 2012 թվականին: Հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---