ՀԱԿ-ն ընտրությունների կգնա «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն ընտրությունների կգնա «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով: Այդ մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իր խոսքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև այն ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը, որում այսօր գտնվում է երկիրը: «Եթե հասարակությունը չի գիտակցում իրադրության ողջ ծանրությունը և 5000 դրամի դիմաց պատրաստ է վաճառել իր ձայնը, ապա հայրենի երկրի փլուզման հանցակիցը կդառնա և իրավունք չի ունենա մեղադրելու որևէ մեկին, բացի իրենից»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա նշել է, որ ընտրություններում հաղթանակի կամ խորհրդարանում ուժերի բարենպաստ դասավորության դեպքում կպայքարի իր նախընտրական ծրագրի դրույթների իրականացման համար: Հակառակ դեպքում, նրա խոսքով, ՀԱԿ-ը սկզբունքորեն կքվեարկի բոլոր օրինագծերի դեմ, որոնցում հաշվի չեն առնի իր դիտողությունները կամ առաջարկները: Տեր-Պետրոսյանի խոսքի ավարտից հետո Արամ Մանուկյանը հավաքվածներին հայտնել է, որ հաջորդ հանրահավաքի կոնկրետ ամսաթվի մասին կհաղորդվի լրացուցիչ: Դրանից հետո ցուցարարները մեկնարկել են ավանդական երթը Երևանի կենտրոնական փողոցներով:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |